Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Չինաստանի իրավասու մարմնի միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է Չինաստանին

ՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Չինաստանի իրավասու մարմնի 
միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է Չինաստանին

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. հետախուզվող անձ Ս.Վ.-ն, ով մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու մեջ, հանձնվել է Չինաստանի իրավասու մարմիններին: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազությունից։

Ըստ աղբյուրի՝ սա հանձնման մասին երկրորդ միջնորդությունն է, որը բավարարվել է  2023 թվականի մարտի 18-ին ուժ մտած «Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև հանձնման մասին» պայմանագրի հիման վրա։

Նշվում է, որ ՀՀ գլխավոր դատախազի կողմից բավարարված առաջին միջնորդությունը վերաբերել է ապօրինի միգրացիայի կազմակերպման համար մեղադրվող Ժ.Լ.-ին. վերջինս 2023 թվականի դեկտեմբերին հանձնվել է Չինաստանի իրավասու մարմիններին:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am