Տնտեսություն

ՀՀ ԱԳ նախարարը և ՄՍՀԿ գլխավոր տնօրենն անդրադարձել են մտավոր սեփականության ազգային ուսումնական կենտրոնի ստեղծմանը

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ նախարարը և ՄՍՀԿ գլխավոր տնօրենն անդրադարձել են մտավոր սեփականության ազգային ուսումնական կենտրոնի ստեղծմանը

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ժնևում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 27-ին հանդիպում է ունեցել Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության Գլխավոր տնօրեն Դարեն Թանգի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, զրուցակիցները քննարկել են Հայաստանի և ՄՍՀԿ միջև համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել ջանքերն առավել սերտ գործընկերության ուղղությամբ, այդ թվում՝ կոնկրետ ծրագրերի իրականացման միջոցով։ Երկուստեք ընդգծվել է բարձր տեխնոլոգիաների, նորարարության, տնտեսության, կրթական ոլորտներում, ինչպես նաև գործարար կապերի առաջմղման, կանանց ու երիտասարդության ներգրավվման ավելացման ուղղությամբ փոխգործակցության մեծ ներուժը և այն առավելագույնս օգտագործելու պատրաստակամությունը: Այս առնչությամբ նախարար Միրզոյանն ընդգծել է ՄՍՀԿ պայմանագրային բազային ՀՀ միանալու հանգամանքը և համագործակցության արդեն իսկ ձևավորված հաջող փորձը:

Ըստ աղբյուրի՝ ՀՀ ԱԳ նախարարը և ՄՍՀԿ գլխավոր քարտուղարն անդրադարձ են կատարել հնարավոր փոխայցելություններին, ինչպես նաև ՄՍՀԿ ակադեմիայի հետ համագործակցության միջոցով ընձեռնվող հնարավորություններին: Մտքեր են փոխանակվել նաև մտավոր սեփականության ազգային ուսումնական կենտրոնի ստեղծման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում