Երևանում՝ 11:07,   24 Մայիս 2024

ԵՄ-ում հայտնել են Ուկրաինային մարդասիրական օգնության համար 75 մլն եվրո հատկացնելու մասին

ԵՄ-ում հայտնել են Ուկրաինային մարդասիրական օգնության համար 75 մլն եվրո 
հատկացնելու մասին

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրահանձնաժողովը հայտարարել է Ուկրաինային և Մոլդովային 2024 թվականի համար մարդասիրական օգնություն հատկացնելու մասին՝ 83 մլն եվրոյի չափով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի հակաճգնաժամային կառավարման անդամ Յանեզ Լենարչիչի հայտարարությունը:

«2024 թվականին ԵՄ-ն կտրամադրի 75 միլիոն եվրո մարդասիրական օգնություն Ուկրաինային և 8 միլիոն եվրո՝ Մոլդովային։  Եվ մենք կշարունակենք ուշադիր հետևել տեղերում փոփոխվող կարիքներին, որպեսզի արձագանքենք ամենահրատապ հումանիտար խնդիրներին», - հայտարարել է Յանեզ Լենարչիչը։  

Եվրահանձնաժողովի կոմյունիկեում պարզաբանվում է, որ Ուկրաինայի համար 75 մլն եվրո է հատկացվել անհետաձգելի օգնության տրամադրման, այդ թվում՝ հիմնական կարիքների հասանելիության համար, ինչպիսիք են կացարանը, պաշտպանության ծառայությունները, խմելու ջուրը, կրթությունը և առողջապահությունը:

Մոլդովայի համար 8 մլն եվրոյի հումանիտար նախագծերը նախատեսում են հասցեական օգնություն բնակչության առավել խոցելի խավերին, ներառյալ մարդասիրական դրամական օգնությունը հիմնական կարիքները բավարարելու, պաշտպանության և առողջապահության համար:




Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am