Լոռու մարզում 2018-2023 թվականներին իրականացվել են շուրջ 223 միլիոն դոլարի ծրագրեր
1 րոպեի ընթերցում
![Լոռու մարզում 2018-2023 թվականներին իրականացվել են շուրջ 223 միլիոն դոլարի ծրագրեր](http://armenpress.am/resized/480/static/news/b/2024/01/1129129.jpg)
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Լոռու մարզում 2018-2023 թվականներին իրականացվել են 90 միլիարդ 299 միլիոն դրամի (շուրջ 223 միլիոն դոլարի) ծրագրեր։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տվյալներ է հրապարակել ՀՀ կառավարությունը։
2018-2023 թվականներին Լոռու մարզում կառուցվել, հիմնանորոգվել, նորոգվել է 377 կիլոմետր ճանապարհ, 286 կիլոմետր լուսավորություն, 39 կիլոմետր գազիֆիկացում, 311․5 կիլոմետր ջրագիծ, 7 մանկապարտեզ, 7 դպրոց։