Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

ՌԴ-ի և Իրանի պաշտպանության նախարարները քննարկել են համագործակցությունը և տարածաշրջանային անվտանգությունը

ՌԴ-ի և Իրանի պաշտպանության նախարարները քննարկել են 
համագործակցությունը և տարածաշրջանային անվտանգությունը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Իրանի նրա պաշտոնակից Մոհամմադ Աշտիանին հունվարի 15-ին կայացած հեռախոսային բանակցությունների ընթացքում քննարկել են ռազմական, ռազմատեխնիկական համագործակցությունը և տարածաշրջանային անվտանգությունը: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից:

«Բանակցությունների ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հրատապ հարցեր, ինչպես նաև կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ», - ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։

«Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավար բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն նշել է, որ Մոսկվան և Թեհրանը հետևողականորեն մեծացնում են համատեղ ջանքերը` ի շահ իսկապես իրավահավասար բազմաբևեռ աշխարհի կառուցման», -ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ երկու երկրները պատրաստվում են միջպետական համաձայնագիր ստորագրել։

«Կողմերն ընդգծել են իրենց հավատարմությունը ռուս-իրանական հարաբերությունների հիմնարար սկզբունքներին, ներառյալ` միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության անվերապահ հարգմանը, ինչը կհաստատվի Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ստորագրման պատրաստվող միջպետական ​​մեծ համաձայնագրում», - հավելել են ՌԴ պաշտպանության նախարարությունում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am