Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Հայաստանի տնտեսական աճը 2023-ի համար կլինի 8.3-8.5 տոկոսի միջակայքում. Քերոբյան

Հայաստանի տնտեսական աճը 2023-ի համար կլինի 8.3-8.5 տոկոսի միջակայքում. 
Քերոբյան

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ենթադրվում է, որ նախորդ տարվա՝ 2023-ի համար տնտեսական աճը 8.3-8.5 տոկոսի միջակայքում է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին 2023-ի ամփոփիչ ասուլիսում հայտնեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Մենք ենթադրում ենք, որ տնտեսական աճը 2023 թվականին 8.3-8.5 տոկոսի միջակայքում կլինի»,-ասաց Քերոբյանը:

Մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն պլանավորվում է, որ 2023-ի համար կկազմի 8280 դոլար: Նախարարը հիշեցրեց, որ 2017 թվականին Հայաստանը մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով 196 երկրի մեջ եղել է 122-րդը, 2020-ին՝ 112-րդը և 2023-ին կանխատեսվում է, որ կլինի 86-րդը: Սրանք Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումներն են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am