Երևանում՝ 11:07,   24 Մայիս 2024

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ներկայացրեց կայուն զարգացման հաշվետվությունը

 Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ներկայացրեց  կայուն զարգացման 
հաշվետվությունը

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդեն երկրորդ տարին, ու այսուհետև` ամեն տարի, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ներկայացնում է կայուն զարգացման հաշվետվությունը, որում ներառված են շահագրգիռ կողմերին հետաքրքրող բոլոր ցուցանիշները:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս տարի առաջին անգամ կայուն զարգացման հաշվետվությունը կազմվել է GRI-ի՝ (Հաշվետվողականության գլոբալ նախաձեռնության), չափանիշներին համապատասխան։

Հաշվետվությունը բաղկացած է մի քանի բաժիններից՝ ծածկելով կոմբինատի գործունեության բոլոր ուղղությունները հնարավոր ազդեցությունների համապարփակ գնահատմամբ և հաշվետու տարում իրականացված կառավարման միջոցառումներով։

ԶՊՄԿ կայուն զարգացման տնօրեն Արմեն Ստեփանյաննՙ անդրադառնալով այն  հարցին, որ պղնձամոլիբդենային կոմբինատի գործունեությունը տարածաշրջանում լուրջ առողջական խնդիրների է հանգեցնում, նշեց, որ շատերի մոտ շրջանառվող տեսակետը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: Ըստ նրա՝ հրապարակված պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Սյունիքի մարզը  առողջապահական  ցուցանիշներով բարենպաստ դիրքում է:

Հայաստանում կոմբինատն առաջինն է, որ հանձնառություն է ստանձնել և 2023 թվականին մշակել է 2022 հաշվետու տարվա համար «Կլիմային առնչվող ֆինանսական հաշվետվողականության աշխատանքային խմբի (TCFD) հանձնարարականներին համապատասխանող կլիմայական ռիսկերի վերլուծություն» զեկույցը:

Նշենք, որ այս զեկույցում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գործունեությունը համադրվում է կլիմային վերաբերող ազգային ու գլոբալ թիրախային ցուցանիշներին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am