Snoop Dogg-ը համերգով հանդես կգա Երևանում
00:36, 29 Հուլիս 2023
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Աշխարհահռչակ ռեփեր Snoop Dogg-ը համերգով հանդես կգա Երևանում։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին երգիչը հայտնել է «Ինստագրամ»-ի իր էջում հրապարակված տեսաուղերձում։ Snoop Dogg-ը, տեսանյութում խոսելով հայ ժողովրդի հյուրընկալության մասին, նշել է. «Չեմ համբերում, թե երբ եմ հանդիպելու ձեզ»։
Համերգը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին, «Հրազդան» մարզադաշտում։
View this post on Instagram
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում