Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հովհաննես Բաչկովն ԱԱ-ի երկրորդ մենամարտում հաղթեց թուրք մարզիկին

Հովհաննես Բաչկովն ԱԱ-ի երկրորդ մենամարտում հաղթեց թուրք մարզիկին

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը երկրորդ հաղթանակը տոնեց աշխարհի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող աշխարհի առաջնության 63,5 կգ քաշային կարգի երկրորդ մենանարտում Հովհաննես Բաչկովը մրցեց Թուրքիան ներկայացնող Կագան Կանլի Բիլգեի հետ: Բաչկովը գերազանցեց 5:0 հաշվով:

Ավելի վաղ Հայաստանի հավաքականից իրենց մեկնարկային մենամարտերում հաղթել էին Ռաֆայել Հովհաննիսյանը, Նարեկ Մանասյանը, և Արթուր Բազեյանը: Պայքարից դուրս էին մնացել Դավիթ Չալոյանը, Համբարձում Հակոբյանը, Բարեղամ Հարությունյանը, Ռուդոլֆ Գարբոյանը և Արթուր Ղազարյանը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am