Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ադրբեջանն արդեն ութերորդ օրը փակ է պահում Լաչինի միջանցքը․ Փաշինյան

Ադրբեջանն արդեն ութերորդ օրը փակ է պահում Լաչինի միջանցքը․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանն արդեն ութերորդ օրն է՝ փակ է պահում Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին «Թվիթեր»-ի էջում հիշեցրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«8-րդ օրն է՝ Լաչինի միջանցքը փակ է Ադրբեջանի կողմից և Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ցրտին մնացել է ճանապարհների վրա, ընտանիքները շրջափակման տարբեր կողմերում են մնացել։ Լուրջ առողջական խնդիրներ ունեցող քաղաքացիները զրկված են դեղամիջոցներից և առողջապահական ծառայություններից»,- գրել է Փաշինյանը։

Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ` բնապահպանական պատճառաբանություններով, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ Լաչինի միջանցքը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառով չեն կարողանում տուն վերադառնալ: Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։

Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից խափանել էր նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը: Դեկտեմբերի 16-ին գազամատակարարումը վերականգնվել է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am