Հայաստանի 3 մարզերում կկառուցվի 5 սպանդանոց
ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի երեք մարզերում՝ Կոտայքում, Արագածոտնում, Վայոց ձորում, 2014 թվականին կկառուցվի 5 սպանդանոց: Այդ մասին դեկտեմբերի 13-ին հրավիրած ասուլիսում տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանը:
«2013 թվականին մենք շարունակել ենք սպանդանոցների զարգացման ծրագիրը: Այն պետության համար մեծ նշանակություն ունի, քանի որ ապահովում է սննդի անվտանգության հետագծելիությունը: Մենք 2014 թվականին նախատեսում ենք այս ծրագիրն ավարտել` Հայաստանի Հանրապետության 3 մարզերում 5 նոր սպանդանոցների կառուցումով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Հարությունյանը՝ չբացառելով նաև Լոռու մարզում սպանդանոցի կառուցման հնարավորությունը:
Փոխնախարարը նշեց, որ ծրագրվում է սպանդանոցները կապել սննդի մանրածախ առևտրի կազմակերպությունների հետ՝ սպառողների կողմից անվտանգ մսի ձեռբերումն ապահովելու համար: Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) կողմից`Հունաստանի կառավարության ֆինանսավորմամբ:
Հարությունյանը նաև ներկայացրեց 2013 թվականին գյուղատնտեսության այլ ենթաճյուղերում իրականացված աշխատանքերը: Նա կարևորեց ծիրանի գենետիկ ռեսուրսների պահպանման և կոլեկցիոն այգու ստեղծումը: «Այս ծրագրի շրջանակում հնարավորություն է ընձեռնվել հավաքել ծիրանի բոլոր գենետիկ ռեսուրսները մեկ վայրում»,- ասաց Հարությունյանը: Գյուղատնտեսության փոխնախարարը կարևորեց նաև գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծման ուղղությամբ կատարված քայլերը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տվյալներով` Հայաստանում գործում է շուրջ 2 տասնյակ սպանդանոց: Ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում մսի արտադրության ծավալն աճել է 5.1 տոկոսով և կազմել 41 հազար 907.5 տոննա:
- Գյուղնախարարությունը Մաքսային միության երկրներում Հայաստանի գյուղմթերքի նոր
շուկաներ է տեսնում
Այս տարի մեր երկրից պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալի 2/3-ն մատակարարվել է Ռուսաստան: - Գյուղատնտեսության փոխնախարարը լոլիկի շուկայում պակասուրդ չի կանխատեսում
Ռոբերտ Մակարյանը տեղեկացրեց, որ Հայաստանից այս տարվա անցած ժամանակահատվածում արտահանվել է 841 տոննա լոլիկ՝ նախորդ ամբողջ տարվա 140 տոննայի դիմաց: - Գյուղատնտեսության փոխնախարարը լուրջ խնդիր է համարում մորմազգիների
ցեցի տարածումը
«Մենք բոլոր միջոցները գործադրում ենք, որպեսզի կանխենք այս վնասատուի տարածումը»,- Գառնիկ Պետրոսյանը: - ՄՄ-ին անդամակցելը կնպաստի Հայաստանից գյուղմթերքի արտահանման
ավելացմանը. գյուղփոխնախարար
«Արտահանման հարցը շատ ավելի ճիշտ կլուծվի` երբ Հայաստանն անդամակցի Մաքսային միությանը»,- ասաց Գառնիկ Պետրոսյանը: - Գյուղփոխնախարարը կարտոֆիլի արտահանման աճի հնարավորությունը կապում է
արտաքին խոչընդոտների վերացման հետ
Գառնիկ Պետրոսյանը նշեց, որ ծիրանի արտահանման ծավալը 2013թ.-ին հետխորհրդային տարիների համար բացառիկ էր: