Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ 50 միլիոն եվրո արժողությամբ

Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ 50 միլիոն եվրո արժողությամբ

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի իրավապահ մարմինները Ալխեսիրասի նավահանգստում առգրավել է մոտ 25 տոննա հաշիշ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է թագավորության Քաղաքացիական գվարդիան։

Ըստ տարածված հաղորդագրության՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում։ Փաստաթղթերի համաձայն՝ փոխադրամիջոցը սեխ էր տանում Ֆրանսիա։ Սև շուկայում ապօրինի ապրանքի արժեքը կարող է հասնել 50 միլիոն եվրոյի: Բեռնատարի վարորդը ձերբակալվել է:

Ինչպես պարզաբանել է Քաղաքացիական գվարդիան, հաշիշի առգրավված խմբաքանակը խոշորագույնն է 2005 թվականից ի վեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am