Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Եվրահանձնաժողովը ԵՄ երկրներին է փոխանցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթի նախագիծը․ ԶԼՄ-ներ

Եվրահանձնաժողովը ԵՄ երկրներին է փոխանցել Ռուսաստանի դեմ 
պատժամիջոցների 14-րդ փաթեթի նախագիծը․ ԶԼՄ-ներ

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովը պատրաստել է հակառուսական պատժամիջոցների 14-րդ փաթեթի նախագիծը և այն փոխանցել է միավորման երկրների քննարկմանը: Հիմնականում միջոցները վերաբերում են Ռուսաստանից հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) ներմուծմանը։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից։

Նշվում է, որ ըստ Polskie Radio-ի աղբյուրների՝ ԵՄ-ն չի նախատեսում ռուսական ՀԲԳ-ի ներմուծման ամբողջական արգելք սահմանել։ Այնուամենայնիվ, Բրյուսելը դիտարկում է «Արկտիկ ՀԲԳ-2» և «Մուրմանսկի ՀԲԳ» նախագծերի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը։

Եվրահանձնաժողովը նախատեսում է նաև սահմանափակումներ մտցնել ռուսական նավթ փոխադրող նավերի նկատմամբ։ Բացի այդ, Եվրամիությունը կարող է արգելել իր տարածքում տրանսպորտային այն ընկերությունների գործունեությունը, որոնք ավելի քան մեկ քառորդով պատկանում են Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին:

Նոր փաթեթով նախատեսվում է արգելել Ռուսաստանի Դաշնությունից քաղաքական կուսակցությունների, ոչ կառավարական կազմակերպությունների և հետազոտական ​​ինստիտուտների ֆինանսավորումը։

Նշվում է, որ Բրյուսելը որոշել է պատժամիջոցների նախագծում չմտցնել ռուսական ալյումինի ներմուծման սահմանափակումներ։ Այնուամենայնիվ, Եվրահանձնաժողովն առաջարկում է Ռուսաստանից արտահանվող հելիումի էմբարգո սահմանել։ Բացի այդ, Եվրահանձնաժողովն առաջարկել է սահմանել ուկրաինական արվեստի գործերի վաճառքի արգելք ԵՄ երկրներում, եթե կան դրանց ապօրինի յուրացման կասկածներ։ Ինչ վերաբերում է ԵՄ-ից Ռուսաստան ապրանքների արտահանման հնարավոր սահմանափակումներին, ապա միջոցները կարող են տարածվել մանգանի հանքանյութի, հանքարդյունաբերության սարքավորումների, ինչպես նաև մոնիտորների և էլեկտրոնիկայի այլ տեսակների վրա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am