Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Նոր Կալեդոնիայում անկարգությունների հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի

Նոր Կալեդոնիայում անկարգությունների հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր Կալեդոնիայում մայիսի 18-ին անկարգությունների հետևանքով մեկ մարդ է մահացել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին գրում է «BFMTV» հեռուստաալիքը: Անկարգությունների սկզբից ի վեր զոհվածների ընդհանուր թիվը հասել է վեցի:

Հեռուստաալիքի տվյալներով՝ մայիսի 18-ին զոհվածը տղամարդ է: Նա զոհվել է կղզու հյուսիսային մասի քաղաքներից մեկում փոխհրաձգության ժամանակ:

Նշվում է նաև, որ վիրավորվել է երկու մարդ։ Տուժածները տեղափոխվել են տեղի հիվանդանոց։






Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am