Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին

Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 
թվականին

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում նորածիններին 2023 թվականին առավել հաճախ կոչել են Նարե և Դավիթ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նորածիններին տրվող ամենատարածված անունների առումով վերջին տվյալներն է ներկայացրել ՀՀ վիճակագրական կոմիտեն:

Անցյալ տարի Հայաստանում ծնվել է 17 հազար 370 աղջիկ և 19 հազար 220 տղա: Գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին ծնողներն առավել հաճախ տվել են Նարե (758), Արփի (617), Մարիա (528), Լյուսի (400), Մանե (372), Եվա (370), Մարի (369), Լուսե (361), Անգելինա (327) և Աննա (322) անունները:

Տղաների շրջանում առավել տարածված են Դավիթ (1268), Նարեկ (913), Հայկ (610), Մարկ (575), Տիգրան (568), Միքայել (523), Արեգ (518), Մոնթե (518), Ռոբերտ (492) և Լեո (455) անունները:

2023-ին Հայաստանում շատացել են Սարգսյան ազգանվամբ երեխաները: Ծնվել է այդ ազգանվամբ 497 աղջիկ և 575 տղա: Աղջիկներից առաջին եռյակում են Խաչատրյանները (488) և Հարությունյանները (487), տղաներից՝ Հարությունյանները (566) և Գրիգորյանները (519):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am