Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

«Ափդեյթ 4. երգվող երգեր». կմշակվի և կկատարվի Գեղարքունիքի մարզից հավաքագրված 10 երգ

«Ափդեյթ 4. երգվող երգեր». կմշակվի և կկատարվի Գեղարքունիքի մարզից 
հավաքագրված 10 երգ

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ և «Սևան» երիտասարդական ակումբ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ իրականացվում է «Ափդեյթ 4. երգվող երգեր» ծրագիրը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, «Ափդեյթ 4. երգվող երգեր» ծրագիրը հավանության է արժանացել «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» անվանակարգով դրամաշնորհային մրցույթի արդյունքում:

«Ափդեյթ» շարքի նախորդ ծրագրերի ընթացքում հասարակական կազմակերպության երիտասարդները գրանցել, նոտայագրել, ձայնագրել և ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Վարդենիս, Սևան համայնքներում ներկայացրել են Սևանի առափնյա շրջանների երգային բանահյուսության նմուշները:

«Ափդեյթ 4» ծրագրի ընթացքում մասնագետ-երաժշտի խորհրդատվությամբ կմշակվի և տեղացի երաժիշտների մասնակցությամբ կկատարվի մարզից հավաքագրված 10 երգ, որոնցից մեկը կձայնագրվի «ԳԱՄՄԱ» բենդի մասնակցությամբ: Կկազմակերպվեն մարզային համերգաշարեր` հանրայնացնելով ու վերարժևորելով տեղական ոչ նյութական մշակութային ժառանգությունը՝ ստեղծելով աուդիովիզուալ մնայուն բովանդակություն:

Ծրագրի նպատակն է հանրայնացնել ու կենսունակություն հաղորդել Սևանի ավազանի համայնքներում վերջին 3 տարիներին իրականացված ծրագրերի արդյունքում գրանցված երգերին` նպաստելով երգային մշակույթի պահպանությանն ու երիտասարդների միջոցով դրա տարածմանը:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am