Life

Ինչպես Եվրատեսիլի եզրափակիչ փուլում քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

2 րոպեի ընթերցում

Ինչպես Եվրատեսիլի եզրափակիչ փուլում քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խումբն իր «Ժակո» երգով արդեն Եվրատեսիլի եզրափակիչ փուլում է, որը տեղի կունենա այսօր՝ Երևանի ժամանակով ժամը 23:00-ին: Սփյուռքից «Լադանիվա»-ի օգտին քվեարկելու համար հարկավոր է 19 թիվն ուղարկել տվյալ երկրում առանձնացված կարճ համարին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ եզրափակիչ փուլում քվեարկում են Եվրատեսիլին մասնակցող բոլոր երկրները: Քվեարկությունը կբացվի եզրափակիչ փուլի սկզբում։

Ուշադրություն՝ քվեարկել կարող են նաև մրցույթին չմասնակցող երկրները. հարկավոր է մուտք գործել www.esc.vote կայք և համոզվել, որ քվեարկողի բանկային ու հեռախոսային քարտերը միջազգայնորեն ճանաչված են: Օրինակ՝ եթե ցանկանում եք քվեարկել ԱՄՆ-ից, ապա ձեր բանկային և հեռախոսային քարտերը պետք է լինեն ամերիկյան: Կայքում մեկ բանկային քարտով հնարավոր է քվեարկել միայն մեկ անգամ՝ առավելագույնը 20 քվե ավելացնելու հնարավորությամբ։ Սա նշանակում է, որ եթե ցանկանում եք 20 ձայն տալ Հայաստանի օգտին, ապա դա պետք է միանգամից անել՝ հաստատելուց առաջ ավելացնելով քվեների քանակը մինչև 20, քանի որ մեկ քարտով հնարավոր չի լինելու քվեարկել երկրորդ անգամ: Այս ձևով արված քվեարկությունը դիտարկվելու է որպես մեկ հավելյալ երկրից ստացված ձայն:

all-countries-grand-final-part-1.jpg (126 KB)

all-countries-grand-final-part-2.jpg (122 KB)

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում