1 րոպեի ընթերցում
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ժամանեց Երևան։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ քիչ առաջ Ղրղզստանի նախագահի օդանավը վայրէջք կատարեց Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում։
Օդանավակայանում նրան դիմավորեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Ղրղզստանի նախագահը հոկտեմբերի 16-ին Երևանում կմասնակցի COP17-ի շրջանակներում կայանալիք առաջնորդների գագաթնաժողովին։