Սփյուռք

Հալեպի Ազիզիե շրջանի հրապարակում վառվել են ՀՄՄ-ի տոնածառի լույսերը

1 րոպեի ընթերցում

Հալեպի Ազիզիե շրջանի հրապարակում վառվել են ՀՄՄ-ի տոնածառի լույսերը

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըստ ավանդության, այս տարի ևս Հալեպի Ազիզիե շրջանի հրապարակում դեկտեմբերի 21-ին վառվել են Հայ մարմնամարզական միության տոնածառի լույսերը։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Արևելք»-ից։

Աղբյուրի համաձայն՝ այս առիթով ՀՄՄ-ի տարածած մամուլի հաղորդագրության մեջ նշվել է, որ տոնածառի լույսերը վառելու արարողությունը կազմակերպել է Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության Սիրիայի Հյուսիսային շրջանի մարմնի Վարիչ մարմինը, ներկա են եղել Սիրիայի ջրային պաշարների նախարար և «Բաաս» կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ Հուսեյն Արնուսը, Հալեպի նահանգապետ Հուսեյն Դիաբը, Հայ ավետարանական համայնքի պետ Հարություն Սելիմյանը, Հալեպի քրիստոնեական համայնքների հովվապետեր , պետական և «Բաաս» կուսակցության ներկայացուցիչներ, հյուրեր, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ։

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում