Իսրայելում ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի հաղթահարման միջոց են գտել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թել Ավիվի համալսարանի բժշկական ֆակուլտետի պրոֆեսոր Մալկա Կոեն Արմոնը ՌԻԱ Նովոստիին պատմել Է, որ իր հետազոտական խումբն ավարտել Է մկների վրա PJ34 մոլեկուլի գործողության ստուգումը, որն ապշեցուցիչ արդյունք Է ցույց տալիս ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի բջիջները ոչնչացնելիս, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք հիվանդ բջիջներ փոխպատվաստեցինք լաբորատորային մկների մաշկի տակ, այնուհետեւ այդ մկներին ներարկեցինք մեր մոլեկուլը: Դրանցից ոմանց 14 օր անընդմեջ կաթիլային տվեցինք: Այնուհետեւ մեկ ամսով դադարեցրինք բուժումը, իսկ այնուհետեւ ստուգեցինք, թե ինչ Է տեղի ունեցել: Հյուսվածքաբանության արդյունքները ցույց տեցին, որ քաղցկեղային բջիջներն 90 տոկոսով անհետացել են»,- պատմել Է պրոֆեսորը գործակալությանը տված հարցազրույցում:

Մասնագետների խոսքով՝ ուռուցքը լիովին չի անհետանում, որովհետեւ հենց ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի դեպքում այն կիսով չափ բաղկացած Է առողջ բջիջներից, որոնք քաղցկեղային բջիջներին օգնում են զարգանալու: Դա Թել Ավիվի համալսարանի հետազոտողներին թույլ Է տվել պարզել, որ PJ34 մոլեկուլներն սպանում են սոսկ չարորակ բջիջները՝ վնաս չպատճառելով առողջ հյուսվածքներին:

Հետազոտության ապշեցուցիչ արդյունքները հրապարակված են Oncotarget մասնագիտացված հանդեսում: Մոտ ժամանակներս պետք Է սկսվի խոշոր կաթնասունների՝ շների եւ խոզերի վրա փորձարկումների փուլը: Միաժամանակ հատուկ ատյանները կքննարկեն մարդկանց վրա կլինիկական հետազոտությունների հնարավորությունը: Իրադարձությունների հաջող զարգացման դեպքում այդ փուլը կարող Է սկսվել երեք տարի հետո:

Հայերեն Русский

Այս խաղում որոշիչ եղան դետալային սխալները. Տուլիպան` «Յագելոնիա»-ի դեմ խաղի մասին

«Արարատ-Արմենիա»-ն Լեհաստանում զիջեց «Յագելոնիա»-ին

Տեղի է ունեցել COP17–ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությունը

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի

Մադուրոն Նյու Յորքի դատարանում նոր մեղադրանքները կեղծ է անվանել

COP17. Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն

Ռումինիայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքի հարվածից հետո «Wine Trader» լցանավի անձնակազմի յոթ անդամներն անհետ կորել են

Ամիսներ շարունակվող անտառային հրդեհները Հարավարևելյան Ասիայում օդի աղտոտվածության ճգնաժամ են առաջացրել

Կալասը Ուկրաինայի կողմից ՌԴ նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածները օրինական է որակել