«Երկու Պապ» ֆիլմի սցենարը Ցանցում զետեղել են Netflix-ում ռելիզից առաջ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երկու Պապ» ֆիլմի սցենարը, որը գրել Է Էնթոնի Մաքքարթենը, կարելի Է ընթերցել դեկտեմբերի 20-ին Netflix-ի հարթակում ժապավենի թողարկումից առաջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Deadline-ը:

Էնթոնի Հոփքինսը եւ Ջոնաթան Փրայսը կինոնկարում մարմնավորել են Հռոմի Բենեդիկտոս 16-րդ եւ Ֆրանցիսկոս պապերին: Առաջինը կամավոր թողնում Է գահը եւ տեղը զիջում երկրորդին: Ֆիլմի սցենարը գրելուն Մաքքարթենին ոգեշնչել Է այցը Վատիկան եւ արարողությանը մասնակցելը: Արդյունքում նա սկսել Է խորհրդածել այն մասին, թե ինչպես Է առաջադեմ արգենտինացի քահանան պաշտոնում փոխարինել դեռ կենդանի պահպանողական նախորդին: «500 տարվա ընթացքում առաջին անգամ մենք ունենք Հռոմի երկու կենդանի պապ, նրանք բազմաթիվ տարաձայնություններ ունեն, եւ, դրա հետ մեկտեղ, յուրաքանչյուրն իրավացի Է: Այդ իրադրությունն ինձ շատ հետաքրքիր թվաց»,-պատմել Է սցենարիստը:

Ֆիլմը, որն անվանակարգվել Է «Ոսկե գլոբուսի», կինոթատրոններում ցուցադրվել Է սահմանափակ վարձույթով, իսկ նրա պրեմիերան տեղի Է ունեցել 2019 թվականի օգոստոսի 31-ին Թելլուրիդի (Կոլորադո) կինոփառատոնում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից