Տնտեսություն

Կոշկեղեն, տեքստիլ, սնունդ. ռուսաստանյան շուկայում մեծ է հայկական ապրանքների պահանջարկը

1 րոպեի ընթերցում

Կոշկեղեն, տեքստիլ, սնունդ. ռուսաստանյան շուկայում մեծ է հայկական ապրանքների պահանջարկը

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանյան շուկայում հայկական ապրանքները շարունակվում են պահանջված մնալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց Հայաստանում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն: Նա ասաց, որ վերջին շրջանում նկատվում է հայկական արտադրության կոշկեղենի և տեքստիլ ապրանքների շրջանառության ավելացում:

«Խորհրդային տարիներից դեռ մարդկանց հիշողություններում պահպանվել է այն, որ հայկական արտադրության կոշիկներն ու տեքստիլը բարձր որակ ունեին, հետևաբար շատերը նախընտրությունը տալիս են հայկական ապրանքներին: Դրանից բացի, ռուսական շուկայում պահանջարկ ունի հայկական արտադրության գյուղմթերքը՝ թարմ և վերամշակված տեսքով»,-ասաց Անդրեյ Բաբկոն:

ՌԴ առևտրային ներկայացուցչի խոսքով, շատ կարևոր է ճանապարհային ենթակառուցվածքների բարելավումը: Խնդիր է, երբ ձմռանը Լարսում խցանումներ են, որի հետևանքով բեռնատարները օրերով մնում են ճանապարհին: Խնդրի լուծման, այլընտրանքի դեպքում ապրանքների արտահանման ուղղությամբ անպայման ակտիվացում կլինի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում