Պոլսի հայ համայնքի կյանքում նոր շրջափուլ է սկսվում. նորընտիր պատրիարքը ողջույնի խոսք հղեց

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսի Հայոց պատրիարքարանը նոր կազմով, նոր ծրագրերով ու նախաձեռնություններով նոր համայնք կկերտի: Այս մասին հայտարարեց նորընտիր պատրիարք Սահակ եպիսկոպոս Մաշալյանը դեկտեմբերի 11-ին Սբ Աստվածածին Մայր տաճարի ներսում դիմելով համայնքի ներկայացուցիչներին, հոգևորականներին: «Նորության կարիք կա՝ հոգեպես ու մտքով: Մեր հաստատությունները նորոգվելու կարիք ունեն, իմ ընտրությունն առաջին քայլը պետք է լինի: Առաջնորդության օրինակ ունենք մեր առջև՝ Հիսուս Քրիստոսը, որ իր աշակերտների ոտքերը լվաց, ցույց տվեց՝ ինչպես լինել բարի հովիվ: Այսօր պատրիարք չընտրեցիք, աստծո և ազգի առաջին ծառա ընտրեցիք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Սահակ եպիսկոպոս Մաշալյանը:

Նրա խոսքով՝ պատրիարքական երդման, գահակալության մեծ արարողություն տեղի կունենա և այդ ժամանակ էլ կուղղի պաշտոնական հայրապետական խոսքը: «Իսկ այժմ պետք է խնդրեմ՝ աղոթեցեք ինձ համար: Երբ կտեսնեք, որ ձեր պատրիարքը տկարանում է, ավելի շատ աղոթեք: Այն, որ խաղաղությամբ մենք պատրիարք ընտրեցինք, բազմահազար մարդկանց աղոթքների շնորհիվ եղավ»,-նշեց նորընտիր պատրիարքը և շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակցություն ունեցածներին, ինչպես նաև պատրիարքի մյուս թեկնածուին՝ Պոլսի Հայոց պատրիարքարանի Կրոնական ժողովի ատենապետ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին և նրա կողմնակիցներին:

Պոլսո Հայոց 85-րդ պատրիարք է ընտրվել Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: «Ընտրությունը կատարվել է դեկտեմբերի 11-ին Պոլսի Հայոց պատրիարքարանում: Մյուս թեկնածու Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն արդեն շնորհավորել է նորընտիր պատրիարքին: Պատրիարքարանում ընտրությանը մասնակցել են համայնքի կողմից ընտրված աշխարհիկ 102 պատվիրակները և ընդհանուր կրոնական ժողովի կողմից ընտրված 17 հոգևոր պատվիրակները։ Դեկտեմբերի 8-ին ընտրված 102 պատվիրակներից 89-ը Մաշալյանի կողմնակիցներն էին, 12-ը՝ Աթեշյանի:

Պատրիարքի աթոռը թափուր էր մնացել Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահից հետո (2019թ. մարտի 8, 62 տարեկանում)։ Նա 2008 թվականից տառապում էր անբուժելի հիվանդությամբ և բժիշկների մշտական հսկողության տակ էր Ստամբուլի Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցում։ Պոլսո Հայոց պատրիարքարանը փաստացի ղեկավար չուներ արդեն մոտ 12 տարի։ 2010-ից պատրիարքական փոխանորդն էր Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը։

Հայերեն English

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ

Մոլդովայի կառավարությունը բանակցություններ է սկսում ՆԱՏՕ-ի հետ՝ գաղտնի տեղեկատվության փոխանակման վերաբերյալ․ Moldpres

Պուտինը կառավարությանը հանձնարարել է աջակցել լոգիստիկ կենտրոնների վերակառուցմանը

Օգոստոսի 20-ի միջոցառումների անոնս

Բուլղարիայի ՆԳ նախարարը հայտնել է, որ Բեզմերի ավիաբազայի անվտանգության համար ձեռնարկվել են բոլոր հնարավոր միջոցները. BTA

Եվրոպական միությունը և ՄԱԿ-ի գործընկերները մեկնարկում են Հայաստանում օդի որակի բարելավմանն ուղղված նոր նախաձեռնություն

Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան