Սփյուռք

Պոլսո Հայոց 85-րդ պատրիարքի ընտրությունը կկայանա դեկտեմբերի 11-ին

1 րոպեի ընթերցում

 Պոլսո Հայոց 85-րդ պատրիարքի ընտրությունը կկայանա դեկտեմբերի 11-ին

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսո Հայոց 85-րդ պատրիարքի ընտրության վերջնական փուլին ընդառաջ՝ դեկտեմբերի 8-ին հայ համայնքի ներկայացուցիչները հայկական եկեղեցիներում քվեարկել են՝ ընտրելու աշխարհական պատվիրակների:

Պատրիարքի ընտրության համար պայքարում են երկու թեկնածուներ՝ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը և Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համաձայն դեկտեմբերի 8-ի քվեարկության վերջնական արդյունքների՝ քվեարկության ընթացքում ձայների մեծամասնությունը ստացել են Մաշալյանին ներկայացնող պատվիրակները՝ 9008 քվե, իսկ Աթեշյանի պատվիրակները ստացել են միայն 3529-ը:

Այդպիսով, դեկտեմբերի 11-ին կայանալիք Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությանը Մաշալյանն ունենալու է 89 աշխարհիկ պատվիրակ, իսկ Աթեշյանը՝ 12: Այս պատվիրակներին ընտրության օրը կմիանան նախապես ընտրված 17 հոգևոր պատվիրակներ:

Քվեարկության ավարտից հետո Մաշալյանը Գեդիքփաշայի հայկական եկեղեցում հանդիպել է իր կողմնակիցների հետ և շնորհակալություն է հայտնել իր հանդեպ ցուցաբերված աջակցության համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում