Սփյուռք

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը պարգևատրվել է Ուկրաինայի Հայերի միության շքանշանով

1 րոպեի ընթերցում

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը պարգևատրվել է Ուկրաինայի Հայերի միության շքանշանով

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի Հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը Հայաստանի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին է հանձնել «Սփյուռքի ակտիվ գործիչ» շքանշանը՝ ուկրաինա-հայկական հարաբերությունների զարգացման գործում զգալի ավանդի համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ինչպես տեղեկացնում էAnalitikaUA.net-ը, Սինանյանը կազմակերպության ղեկավարի եւ ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման հարցերը, ինչպես նաեւ գնահատել է Ուկրաինայի Հայերի միության գործունեության արդյունավետությունը։ «Համայնքային այն գործունեությունը, որը ես տեսա Ուկրաինայում, անհավանականորեն ուրախացնում եւ ոգեշնչում է ինձ»,- ասել է Զարեհ Սինանյանը։

«Սփյուռքի ակտվ գործիչ» շքանշանը Ուկրաինայի Հայերի միության հատուկ պարգեւ է, որը տրվում է այն գործիչներին, ովքեր կարեւոր դեր են խաղացել հայկական սփյուռքի կյանքում։ 2019-ին շքանշանին արժանացել են Սլավյանսկ քաղաքի պատվավոր քաղաքացի Էդուարդ Հարությունյանը, դիվանագետներ, Կիեւում ՀՀ հյուպատոս Լիանա Գեւորգյանը, ինչպես նաեւ Ուկրաինայում ՀՀ արտակարգ դեսպանորդ, լիազոր նախարար Հայկ Հակոբյանը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում