Արման Բաբաջանյանը շրջանառության մեջ է դրել սուտ տեղեկություն տարածելը քրեականացնող նախագիծ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը շրջանառության մեջ է դրել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը լրացնել նոր՝ 325.1-րդ հոդվածով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է պատգամավորը՝ նշելով, որ դրանով կանոնակարգվելու է սուտ տեղեկություն տարածելու համար նախատեսվող քրեական պատասխանատվությունը:

«Մասնավորապես, հոդվածի առաջին մասով՝ սուտ տեղեկություններ տարածելը, սուտ տեղեկություններ տարածելու նպատակով մեկ ուրիշ անձի նյութապես շահագրգռելը պատժել կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ` երկու տարի ժամկետով: Նույն հոդվածի երկրորդ մասով գույքային օգուտ ստանալով կամ ստանալու նպատակով կեղծ տեղեկություններ տարածելու համար առաջարկվում է սահմանել պատիժ՝ կալանք առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկում երկու տարի ժամկետով: Միևնույն ժամանակ այդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված հանցագործություն կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքի կատարումից հետո՝ ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում այդ մասին կամովին հայտնել է քրեական հետապնդման մարմիններին և աջակցել հանցագործությունը բացահայտելուն»,- գրել է Բաբաջանյանը:

Պատգամավորը նշել է, որ Քրեական օրենսգրքում նման փոփոխություն կատարելու իր դրդապատճառ են եղել Հայաստանի ներկայիս քաղաքական իրողությունները, որոնք արտահայտվում են համաշխարհային պրոբլեմատիկա համարվող այնպիսի երևույթով, ինչպիսին «ֆեյքնյուզն»է:

«Հատկապես 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո կեղծ և մանիպուլյատիվ տեղեկատվությունը դարձել է մեր քաղաքական, լրատվական կյանքի անբաժան մասը:

«Ֆեյքնյուզը» վերածվել է քաղաքական ընդդիմախոսներին վարկաբեկելու, նրանց հետ հաշվեհարդար տեսնելու գործիքի, ինչը գնալով ավելի մասսայական է դառնում: Հետևաբար, անհրաժեշտ է այդ խնդրին օրենսդրական կարգավորումներ տալը, որը, բնականաբար, ամբողջությամբ չի չեզոքացնի «ֆեյքնյուզի» ազդեցությունը, սակայն առնվազն զսպող նշանակություն կունենա կեղծ տեղեկատվությունը որպես քաղաքական մեթոդ օգտագործողների համար»,- գրել է Բաբաջանյանը:

Հայերեն العربية English

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մեկնաբանությունը՝ աղջիկ երեխաների միջազգային օրվա առթիվ

ՀՀ ԶՈՒ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» գերժամանակակից հրետանային միջոցով

Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք մարդ տեղափոխվել է բժշկական կենտրոն

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ