ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սքառլեթ Յոհանսոնը պատմել Է «Սեւազգեստ այրին» ֆիլմի սյուժեի մանրամասների մասին, որում խաղացել Է գլխավոր դերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Collider-ը:
«Այս ֆիլմը ներման մասին Է,-պատմել Է Սքառլեթ Յոհանսոնը,-եւ ֆիլմ՝ ընտանիքի մասին: Ըստ իս, մենք հաճախ ենք անցումային շրջաններ ունենում կյանքում «…» Կարծում եմ, որ «Սեւազգեստ այրին» ֆիլմում ցուցադրված Է հերոսի իսկական ճգնաժամը, նա իրեն բազմաթիվ հարցեր Է տալիս այն մասին, թե հատկապես ինչ Է իրենից ներկայացնում եւ ինչից Է բաղկացած իր կյանքը: Նրան հաջողվում Է իր մեջ այսպես կոչված վերաբեռնում իրականացնել եւ դառնալ ավելի ուժեղ ու ինքնավստահ կին: Դա նրա ուղին Է»:
Ժապավենը նվիրված Է «Սեւազգեստ այրիին»՝ հատուկ գործակալ Նատաշա Ռոմանոֆին: Մնացած գործող անձինք երկրորդական դերերում են: Կինոնկարի պրեմիերան պլանավորված Է 2020 թվականի մայիսի 1-ին:
Գործողությունը տեղի Է ունենում «Ամերիկայի կապիտան. քաղաքացիական պատերազմի» եւ «Վրիժառուներ. անվերջության պատերազմի» իրադարձությունների միջեւ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: