Հասարակական

Մարուքյանը նորաստեղծ հանձնաժողովից մեծ ներդրում է ակնկալում կոռուպցիայի կանխարգելման գործում

3 րոպեի ընթերցում

Մարուքյանը նորաստեղծ հանձնաժողովից մեծ ներդրում է ակնկալում կոռուպցիայի կանխարգելման գործում

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից մեծ ներդրում է ակնկալում Հայաստանում կոռուպցիայի կանխարգելման գործում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մարուքյանն ասաց նոյեմբերի 26-ին ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

«Հանձնաժողովի այս առաջին կազմից շատ մեծ բան է կախված, որովհետև այս կազմն է, որ իր ներդրումն ունենալու է հանձնաժողովի հիմքը դնելու առումով: Ինչպես հիմքը դնեն, այնպես էլ շարունակվելու է, որովհետև ապագայում եկած անդամներն ավելի քիչ ազդեցություն կարող են ունենալ դրված հիմքը փոխելու վրա: Հանձնաժողովը բավականին տարբերվում է նախկին Էթիկայի հանձնաժողովից, մեծ լիազորություններ ունի: Ես ակնկալում եմ, որ կոռուպցիայի կանխարգելման գործում մեծ ներդրում է ունենալու»,- ասաց Մարուքյանը:

Նոյեմբերի 26-ին տեղի է ունեցել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի առաջին նիստը, որի ընթացքում հանձնաժողովի նախագահ է ընտրվել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած թեկնածուՀայկուհի Հարությունյանը:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում կառավարությունը ներկայացրել էր Լիլիթ Ալեքսանյանի, «Իմ քայլը» խմբակցությունը՝ Էդգար Շաթիրյանի, «Բարգավաճ Հայաստան»-ը՝ Նարեկ Համբարձումյանի, «Լուսավոր Հայաստան»-ը՝ Հայկուհի Հարությունյանի, Բարձրագույն դատական խորհուրդը՝ Արամայիս Փաշինյանի թեկնածությունները: Հինգն էլ փակ գաղտնի քվեարկությամբ ընտրվեցին խորհրդարանի կողմից:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը քննում և լուծում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնատար անձանց (բացառությամբ պատգամավորների, դատավորների և դատախազների) էթիկայի կանոնների խախտումների և իրավիճակային շահերի բախման դեպքերի վերաբերյալ դիմումներ., վարում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց և հայտարարագրերի ռեեստրը, հրապարակում է հայտարարագրերը, քննում և լուծում է հայտարարագրմանն առնչվող խախտումների վերաբերյալ գործեր, իրականացնում է կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող ռազմավարությունների և միջոցառումների ծրագրերի (այդ թվում՝ ոլորտային) նախագծերի փորձագիտական վերլուծություն և դրանց վերաբերյալ ներկայացնում է առաջարկություններ իրավասու մարմին, մշակում է կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող հարցերով կրթական և հանրային իրազեկման բարձրացման ծրագրեր և իրականացնում միջոցառումներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում