Ձեռնարկատիրոջ ջիղը ՀՀ-ում ամենուր ակնառու է. ԱՄՆ դեսպանը Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆշանավորելովՁեռներեցության համաշխարհային շաբաթը՝ Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիննոյեմբերի 22-ինփակման խոսքով հանդես է եկել դեսպանության հովանու ներքո Երևանում ընթացողԿարիերայի և ձեռնարկատիրության երրորդ տոնավաճառին, որըեռօրյա Կարիերայի ճամբարի եզրափակիչ միջոցառումն էր։Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից։

«ԱՄՆ առաջնորդ այցելուների ծրագրի շրջանավարտՀայկուհի Գևորգյանի կազմակերպած ճամբարի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան մասնակցել աշխատարանների ու քննարկումների, որոնց ընթացքում արծարծվեցին ապագա աշխատատեղերի ու ապագա հմտությունների հարցերը, կենսագրական պատրաստելու և աշխատանքային հարցազրույց անցնելու նրբությունները և, իհարկե, ձեռներեցությանն առնչվող հարցերը։

«Այս վերջին ինն ամիսների ընթացքում Հայաստանի շատ վայրերում եմ եղել ու հասկացել եմ, որ Հայաստանում կա իրական հնարավորություն։ Ձեռնարկատիրական ջիղը Հայաստանում ամենուր ակնառու է՝ սկսած արհեստագործ վարպետներից, որոնց ես հանդիպեցի Բերդի մեղրի ու հատապտուղների փառատոնի ընթացքում, մինչև Սյունիքի գյուղացիական տնտեսություններ, որոնք Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոնի միջոցով փորձում են ընդլայնել իրենց շուկաներն ու ֆինանսական հնարավորությունները», - ասացդեսպան Թրեյսին։

Տոնավաճառին ներկա էին շուրջ 45 գործատուներ, որոնք ներկայացնում էին իրենց թափուր աշխատատեղերը՝ հուսալով հենց այստեղ գտնել շնորհալի ու լավ կադրեր, որոնք կհամալրեն թափուր աշխատատեղերը, կանցնեն պրակտիկա իրենց մոտ կամ կկատարեն կամավորական աշխատանքներ։

Կարիերայի ճամբարը Հայաստանում ԱՄՆ դեսպանության հովանու ներքո անցկացվող առաջատար ծրագիր է՝ նվիրված աշխարհի բազմաթիվ քաղաքներում նոյեմբերի 18-ից 24-ը նշվող Ձեռներեցության համաշխարհային շաբաթվան, որի նպատակն է ճանաչել նորարարների ներդրումները և ձեռներեցների համար կապեր ստեղծել հնարավոր գործընկերների, մենթորների և ներդրողների հետ։ Այն սկիզբ է առել 2008թ․-ից և ամեն տարի նշանավորվել է շուրջ 170 երկրում՝ հազարավոր միջոցառումներով ու միլիոնավոր մասնակիցներով ևդարձել աշխարհով մեկձեռներեցության ոգինխթանելուկարևոր նախաձեռնություն։

Հայերեն English

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը