Իտալիայի կառավարությունը կաջակցի Սուրբ Ղազար կղզում ջրհեղեղից կրած կորուստները վերականգնելու հարցում

2 րոպեի ընթերցում

ՀՌՈՄ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի կառավարությունն աջակցություն կցուցաբերի Վենետիկում ջրհեղեղից տուժած մի շարք կառույցների վերականգնման գործում: Այդ կառույցների ցանկում նաև Սուրբ Ղազար կղզին է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Իտալիայից, այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը:

«Սուրբ Ղազար կղզում ջրհեղեղից կրած վնասների մասին այս պահին դժվար է կոնկրետ թվեր նշել, սակայն ասեմ, որ երկու օր առաջ Իտալիայի խորհրդարանն ընդունել է օրենք, ըստ որի՝ սահմանվել է այն կառույցների ու շենքերի ցանկը, որոնց վերականգնմանն աջակցելու է Իտալիայի կառավարությունը: Այդ ցանկում է նաև Սուրբ Ղազարը»,- ասաց Վիկտորիա Բաղդասարյանը:

Օրեր առաջ Վենետիկում գրանցվել է վերջին 50 տարիների ամենաուժեղ ջրհեղեղը, որի հետևանքները մեծ են, տուժել են բազմաթիվ տներ, շինություններ, կառույցներ: Իտալիայի իշխանություններն արտակարգ դրություն էին հայտարարել և ֆինանսական մեծ միջոցներ հատկացրել բնական աղետի հետևանքները վերացնելու համար: Բնական աղետից անմասն չի մնացել նաև Սուրբ Ղազար կղզին, որտեղ գործում է Մխիթարյան միաբանությունը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 20-ին այցելել է Մխիթարյան միաբանություն: Վարչապետը շրջայց է կատարել Մխիթարյան միաբանության տարածքում: Նրան ներկայացրել են, որ ջրով լցված են եղել շինության գետնահարկերը, եկեղեցու հիմքը, քանդվել է հարավային պարսպապատը, որոշ ձեռագրեր և զարդաքանդակներ են վնասվել, ափին խարսխված «Արմենիա» առագաստանավը բախվել է կառամատույցին, բայց լուրջ մշակութային վնաս Մխիթարյան միաբանությունը չի կրել։ Ներկայում հաշվարկվում է վնասի չափը։Մխիթարյան միաբանությունը տեղի ուժերով կարողացել է կազմակերպել ներքնահարկի ջրասույզ տարածքների մաքրությունը եւ դասավորումը։

Հայերեն English Русский

Սևանի երաժշտական դպրոցը հյուրընկալել է Երևանի Միքայել Միրզոյանի անվան երաժշտական դպրոցի ուսուցիչներին և սաներին

ՀՀ ՏԿԵ նախարարն ու Կատարի դեսպանը քննարկել են երկու երկրների միջև տրանսպորտային համագործակցության ընդլայնման հնարավորությունը

Սևանում աղբի տեսակավորված թափոնները ստանում են երկրորդ կյանք

Հրազդան գետում անցկացվել է բայդարկաների և կանոեների հուշամրցաշար

Ռուբիոն բացառել է Իրանի՝ միջուկային զենք ունենալու հնարավորությունը՝ սպառնալով «կործանարար» պատժամիջոցներով

Աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում

Հայտնի են քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակի 2026 թ. դափնեկիրները

Կիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համար

Շիրակի մարզի երկու համայնքում ընթացքի մեջ է ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը

Ֆրանսիան դադարեցրել է լուսաձայնային նռնակների կիրառումը դրանց պայթյունի հետևանքով աշակերտի՝ ձեռքից զրկվելուց հետո