Սփյուռք

Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան միաբաններն իրականացրել են մայրավանքի՝ ջրով լցված տարածքների մաքրումը

2 րոպեի ընթերցում

 Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան միաբաններն իրականացրել են մայրավանքի՝ ջրով լցված տարածքների մաքրումը

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մխիթարյան միաբանությունը շնորհակալություն է հայտնում բոլոր նրանց, ովքեր անմիջապես արձագանքել են և իրենց աջակցությունն են հայտնել Վենետիկի Սուրբ Ղազար կղզու աղետալի վիճակի հետևանքները վերացնելու գործում:

«Շատերը, մեր զավակները, մտերիմները, բարեկամները, ընկերներն իրենց աջակցությունն ու պատրաստակամությունն են հայտնել այս գործում: Տեղեկացնում ենք, որ տեղական ուժերով արդեն կարողացանք կազմակերպել մայրավանքի ներքնահարկի ջրով լցված տարածքների մաքրությունը եւ դասավորումը։ Օժանդակելու համար մայրավանքի աղետի հետևանքները վերացնելու գործում հայրենակիցները կարող են իրենց նվիրատվությունները կատարել հետևյալ հաշվեհամարին՝ CONGREGAZIONE ARMENA MECHITARISTA, IBAN: IT79 H030 6909 6061 0000 0007 086, BIC: BCITITMM»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել Մխիթարյան միաբան Հայր Համազասպ Քեշիշյանը:

Իտալիայի կառավարությունը նոյեմբերի 14-ին արտակարգ դրության ռեժիմ Է սահմանել Վենետիկում սաստիկ հեղեղման պատճառով: Հեղեղման ընթացքում ջրի տակ է անցել Վենետիկի Սան Մարկոյի հրապարակը՝ քաղաքի գլխավոր տեսարժան վայրերից մեկը, բազմաթիվ կառույցներ, շինություններ:

Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան միաբանության մայրավանքիմատենադարանը, պատկերասրահը, ձեռագրատունը և դիվանը, բարեբախտաբար, չեն տուժել, սակայն գետնահարկի բոլոր սենյակները ողողվել են լճակի տղմոտ ջրով, ջուր է լցվել նաև սեղանատուն: «Եկեղեցին ևս հեղեղվել է կես մետր ջրով: Վնասվել են որոշ եկեղեցական զգեստներ և ձեռագործ զարդարանքներ ու գորգեր: Միայն առավոտյան պարզ դարձավ, որ հարավային հատվածում պարսպապատը քանդված է:Վնասվել էնաև վանքի ծովախորշում կայանած«Արմենիա» առագաստանավը»,-հայտնել էր Հայր Համազասպ Քեշիշյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում