Նոր ուղղություններով թռիչքներ իրականացնողների համարը օդի տուրքը կհանվի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը փոփոխություն կատարեց «Պետական տուրքի մասին» օրենքում, որով նոր ուղղությամբ չվերթների պարագայում հանվում է օդի տուրքը:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ խոսքը նոր ուղղությունների մասին է, որոնք վերջին 12 ամիսներին չեն սպասարկվել:

«Այս պահի դրությամբ օդի տուրքի ձևով 11-12 մլրդ դրամ է բյուջե մուտք լինում: Բայց կան բոլոր հիմնավորումները, որ այս արտոնությունը տրամադրելու պարագայում ունենալու ենք դրական էֆեկտ՝ հաշվի առնելով, որ այս կարգավորումը նպաստելու է նոր շուկաների ձևավորմանն ու առկա շուկաների խթանմանը: Ըստ գնահատման մուլտիպլիկատիվ էֆեկտի շնորհիվ պետական բյուջեն կհամալրվի լրացուցիչ եկամուտներով, որոնք վերոնշյալ կարգավորման չկիրառման դեպքում չէին գերազանցվի: Սա վերաբերում է բոլոր ավիաընկերություններին ու որևէ մեկին արտոնություն չի տրվում: Սա հնարավորություն է ստեղծում, որ ՀՀ-ում առաջանա մրցակցային մթնոլորտ, որ նոր ուղղություններով չվերթներ ունենանք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց նախարարը:

Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կայացվել է քաղաքական որոշում, որ եթե կբացվի վերջին 12 ամսվա ընթացքում չսպասարկված որևէ նոր ուղղություն, կառավարության կողմից օդի տուրքը կհանվի: «Այդ որոշման արդյունքում մենք այս պահին ունենք մեկ ավիաընկերություն, որը կայացրել է որոշումներ՝ Երևան և Գյումրի չվերթներ իրականացնելու: Եղան քննարկումներ, թե տեսեք, «Ռայան Էյր»-ին տալիս են արտոնություն: Իրականում, արտոնությունը վերաբերում է բոլորին, մենք բոլոր ավիաընկերություններին հրավիրում ենք գալ ու այս նույն պայմաններից օգտվել: Սա ազդեցություն է ունենալու ավիատոմսերի գնագոյացման և ընդհանրապես տնտեսական ակտիվության զարգացման առումով.,-ասաց վարչապետը:

Հայերեն العربية English Русский

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի