ԵՏՀ-ն աշխատանք է տանում կեղծ ապրանքատեսակների դեմ պայքարն արդյունավետ դարձնելու համար. Ժակսիլիկով

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական հանձնաժողովը մեծ աշխատանք է իրականացնում կեղծ ապրանքատեսակների տարածման դեմ պայքարի որակը և արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Թիմուր Ժակսիլիկովը խոսեց կեղծ ապրանքատեսակների շրջանառության, դրանց դեմ պայքարի և այլ հարցերի շուրջ:

Պարոն Ժակսիլիկով, այսօր Հայաստանում անց է կացվում «Անտիկոնտրաֆակտ-2019» 7-րդ միջազգային երկօրյա համաժողովը: Ինչպե՞ս կգնահատեք այս ձևաչափի քննարկումները կեղծված ապրանքատեսակների շրջանառության խնդիրների վերաբերյալ:

⁃ Մենք այս համաժողովն անցկացնում ենք դեռևս 2012 թվականից, և այդ ժամանակվանից ի վեր այն դարձել է կեղծված ապրանքատեսակների շրջանառության խնդիրների քննարկման հարթակ: Մենք զբաղվում ենք նաև մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության հարցերով: Այստեղ կարծիքներ և առաջարկներ են փոխանակում իշխանության, բիզնեսի, գիտության ներկայացուցիչներ, ինչպես նաև հեղինակային իրավունք ունեցող արտադրողներ և այլք: Այս համաժողովի ձևաչափը շատ յուրահատուկ է, քանի որ աշխարհում շատ չեն նմանատիպ հարթակները, որտեղ քննարկվում և առաջ են քաշվում կեղծված ապրանքատեսակների վերաբերյալ խնդիրները:

ԵԱՏՄ-ում կեղծված ապրանքատեսակների քանակը գնալով աճում է: Ինչի՞ հետ է դա կապված, և Միության երկրներն ինչպե՞ս են նախատեսում լուծել այդ խնդիրը:

⁃ Կեղծված ապրանքատեսակների քանակի աճը միայն մեզ բնորոշ խնդիր չէ, այն տարածված է ամբողջ աշխարհում: Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության տվյալներով այս տարի կեղծ ապրանքատեսակների շրջանառությունն աշխարհում կազմելու է ավելի քան 500 մլրդ ԱՄՆ դոլար: Սա հավասարազոր է համաշխարհային ներմուծման 3 տոկոսին: Մի քանի տարի առաջ այս ցուցանիշը շատ ավելի քիչ էր: Մի կողմից՝ ավելանում է կեղծված ապրանքատեսակների արտադրությունը ԵԱՏՄ-ում, դրանք բավականին մեծ քանակությամբ ներմուծվում են նաև արտասահմանից: Մյուս կողմից՝ բարձրանում է կեղծիքի դեմ պայքարի մակարդակը: Վերջին տարիներին այդ ապրանքատեսակների արագ աճը նաև առցանց գնումների միջոցով է ավելանում: Մենք այսօր կքննարկենք կեղծված ապրանքատեսակների դեմ պայքարի այն արդյունավետ մոտեցումները, որոնք արդեն իսկ բարեհաջող օգտագործվում են: ԵԱՏՄ-ի շրջանակում մեզ համար շատ կարևոր է սերտ համագործակցությունը և համաձայնեցված աշխատանքը:

ԵԱՏՄ-ում՝ մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության ինչպիսի՞ մեխանիզմներ կան: Ինչպե՞ս են երկրները պայքարում մաքսանենգ ապրանքների դեմ:

⁃Առցանց գնումների միջոցով կեղծ ապրանքների տարածման դեմ պայքարում բավականին լավ առաջ է գնում Ռուսաստանի Դաշնությունը: Մենք տեսել ենք, թե ինչպես են մի շարք նմանատիպ կայքեր արգելափակվում, որոնք մաքսանենգ ապրանքներ են վաճառում կամ տարածում: Չնայած այդ ամենին, կարծում եմ, որ դեռ շատ բաներ կան սովորելու այս առումով, և հանձնաժողովն աշխատանքներ ունի իրականացնելու այս ուղղությամբ:

Հայերեն English

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը