Գիտություն

Գիտնականները քաղցկեղի տարածումը կանգնեցնելու միջոց են գտել

1 րոպեի ընթերցում

Գիտնականները քաղցկեղի տարածումը կանգնեցնելու միջոց են գտել

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Քոռնելի համալսարանի կենսաբժշկագիտական հետազոտական կենտրոնի եւ Նյու Յոքի Պրեսվիտերական հիվանդանոցի գիտնականները հայտնաբերել են սպիտակուցի հատկություն, որը նպաստում Է ուղեղում քաղցկեղային բջիջների տարածմանը: Հետազոտության մասին հրապարակել Է Medical Xpress պորտալը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հետազոտողները պարզել են, որ CEMIP սպիտակուցն արյունատար անոթներին եւ ռեզիդենտային իմունային բջիջներին դրդում Է արտադրելու բորբոքային մոլեկուլներ, որոնք նպաստում են ուղեղում քաղցկեղի բջիջների տարածմանը:

Կենդանիների վրա գիտափորձերը ցույց են տվել, որ այդ սպիտակուցի արգելափակումը կկասեցնի ուղեղում մետաստազների տարածման գործընթացը: Նշվում Է, որ ուռուցքաբանական հիվանդությունների հարուցած մահերի մեծ մասը տեղի են ունենում ոչ թե սկզբնական ուռուցքների, այլ օրգաններում քաղցկեղային բջիջների տարածման պատճառով: Ամենավտանգավոր դեպքերից մեկը համարվում են մետաստազներն ուղեղում: Գիտնականները ենթադրում են, CEMIP սպիտակուցի վերահսկումը բժիշկներին կօգնի քաղցկեղի բուժման եւ դրա զարգացման ռիսկերի կանխատեսման գործում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում