ՀՀ պատվիրակությունը մասնակցում է Շանհայում մեկնարկած Չինաստանի միջազգային ներմուծման ցուցահանդեսին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Չինաստանի Շանհայ քաղաքում նոյեմբերի 5-ին մեկնարկել է Չինաստանի միջազգային ներմուծման 2-րդ ցուցահանդեսը: Բացմանը մասնակցել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը և ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, բացման արարողությանը հաջորդել է Չինաստանի բարձրաստիճան պաշտոնյաների և միջազգային պատվիրակությունների անդամների շրջայցը ազգային տաղավարներով:

Չինաստանի ներմուծման միջազգային 2-րդ ցուցահանդեսին Հայաստանը ներկայացված է գործարար տաղավարով, որտեղ ցուցադրված են հայկական արտադրության խմիչքներ, մասնավորապես, կոնյակ և գինի: Արարատի կոնյակի գործարանին և Գինեգործության և խաղողագործության հիմնադրամին հատկացված է առանձին տաղավար, որում հիմնադրամը ներկայացնում է հայկական գինեգործական 15 ընկերությունների արտադրանքը:

Ցուցահանդեսի հիմնական 5 և հավելյալ 10 օրերի ընթացքում Հայաստանի ազգային տաղավարում կներկայացվեն հայկական մշակույթը, զբոսաշրջությունը, Հայաստանի տնտեսության առավելությունները, արդյունաբերության զարգացման ուղին, արտահանման և ներդրումային հնարավորությունները, կկազմակերպվի հայկական ընկերությունների արտադրատեսակների, մասնավորապես, խմիչքի, շոկոլադի և չրերի համտես: Հայկական տաղավարում կցուցադրվեն նաև Հայաստանի մշակույթը և տնտեսությունը ներկայացնող տեղեկատվական գրքույկներ, թերթիկներ և տեսահոլովակներ։

«Ցուցահանդեսի շրջանակներում տեղի կունենա «Բացումը և նորարարությունը՝ "Win-Win" համագործակցության համար» համաժողովը, որին զուգահեռ կընթանան հետևյալ պանելային քննարկումները.

  • «Բացումը, կարգավորումը և գործարար միջավայրը. կառավարությունների դերը և բազմազգային կորպորացիաների հեռանկարները»,
  • «Արհեստական բանականություն և նորարարական զարգացում. գաղափարներ, տեխնոլոգիա և շուկաներ»,
  • «ԱՀԿ (Առևտրի համաշխարհային կազմակերպություն) բարեփոխում և ազատ առևտրի համաձայնագիր. հնարավորություններ և հեռանկարներ»,
  • Էլեկտրոնային առևտուրը թվային դարաշրջանում. նոր հարթակ և նոր տեսլական»»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հայերեն العربية English

Դրա վրա չենք կառուցում մեր քաղաքականությունը․ Միրզոյանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հնարավոր հակասությունների մասին

Պետք է պահպանենք մեր խաղային դեմքն ու ձեռագիրը. Տուլիպան` «ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղի մասին

Մոսկվայի և Պեկինի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Պուտինն ընդունել է Չինաստանի վարչապետին

ԹՐԻՓՓ-ով զենք-զինամթերք չի կարող անցնել․ Միրզոյանը խոսել է այդ հարցում Ադրբեջանի հետ առկա ըմբռնման մասին

Ռուսական կողմն «արդյունավետ» և «բովանդակալից» է գնահատել Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը

Մատենադարանի հարակից տարածքում նոր այգի կհիմնվի

Բնության վիճակի գնահատման միասնական չափորոշիչները կարող են օգնել բիզնեսին գնահատել ռիսկերն ու հնարավորությունները. քննարկում՝ COP-17-ի շրջանակում

Պուտինը և Ուիթքոֆն ավարտել են հանդիպումը

Մակրոնը հայտարարել է, որ համաշխարհային ղեկավարները «հիմար» մեկնաբանություններ են արել Ֆրանսիայում անկարգությունների վերաբերյալ

Թուրքիան, Կատարը, Ինդոնեզիան և Պակիստանը պաշտպանական համագործակցության հուշագիր են ստորագրել