Արդարադատության նախարարը Գերմանիայի դեսպանին է ներկայացրել երեք նոր օրենսգրքերի մշակման գործընթացը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն նոյեմբերի 4-ին ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Միխայել Բանցհաֆին:

Ողջունելով դեսպանին՝ նախարարը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի կառավարությանը Հայաստանին՝ այդ թվում Եվրոպական միության հետ համագործակցության շրջանակում ցուցաբերվող աջակցության ու արդյունավետ գործընկերության համար և ներկայացրել Կառավարության բարեփոխումների խիտ օրակարգը՝ ուղղված դատաիրավական, հակակոռուպցիոն, մարդու իրավունքների պաշտպանության և քրեակատարողական ոլորտներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեսպան Բանցհաֆը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և նշել, որ Արդարադատության նախարարությանը վերապահված է մեծ առաքելություն՝ իրավական պետություն կառուցելու հարցում: Այդ համատեքստում Գերմանիայի դեսպանը հետաքրքրվել է Քրեական, Քրեական դատավարության և Քրեակատարողական նոր օրենսգրքերի նախագծերի մշակման գործընթացներով:

Նախարար Բադասյանի տեղեկացմամբ, ներկայում երեք նոր օրենսգրքերի նախագծերի վերանայման վերջնական աշխատանքներն են իրականացվում և նախատեսվում է՝ մինչև տարեվերջ դրանք ուղարկել Ազգային ժողով: Ռուստամ Բադասյանն ընդգծել է, որ նշված փաստաթղթերը մարդակենտրոն են և հիմքում մարդու իրավունքներն ու միջազգային կազմակերպությունների կողմից տարիներ շարունակ Հայաստանին տրամադրվող առաջարկություններն են:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև դատավորների թեկնածուների պատրաստման, գործող դատավորների վերապատրաստման հարցերին, ինչպես նաև ընդգծվել է, որ բարեվարքության գնահատման չափանիշները կիրառվելու են ոչ միայն դատավորների, այլև դատախազական ու քննչական մարմինների նկատմամբ։

Հայերեն Français

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մեկնաբանությունը՝ աղջիկ երեխաների միջազգային օրվա առթիվ

ՀՀ ԶՈՒ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» գերժամանակակից հրետանային միջոցով

Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք մարդ տեղափոխվել է բժշկական կենտրոն

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես