Քաղաքականություն

ՀՀ արտգործնախարարը մանրամասներ ներկայացրեց Սերգեյ Լավրովի սպասվող այցի օրակարգից

1 րոպեի ընթերցում

 ՀՀ արտգործնախարարը մանրամասներ ներկայացրեց Սերգեյ Լավրովի սպասվող այցի օրակարգից

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մանրամասնեց, թե երկկողմ օրակարգի ինչպիսի հարցեր են քննարկվելու Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ՝ Հայաստանի Հանրապետություն այցի ընթացքում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մնացականյանը նշեց նոյեմբերի 1-ին ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

«Սա լինելու է պաշտոնական այց մեր ռազմավարական գործընկեր երկրի ԱԳ նախարարի կողմից: Մենք ունենք բավական դինամիկ շփումներ, բավական ակտիվ երկխոսություն, և մեր օրակարգը չափազանց լայն է, թե երկկողմ հարցերին վերաբերող, թե տարածաշրջանային, թե գլոբալ առումով մեր համագործակցությանը տարբեր հարթակներում: Մենք ունենք տարածաշրջանային տարբեր զարգացումներ, որոնք ուղղակիորեն վերաբերում են մեր օրակարգին, և սա նույնպես երկխոսության թեմա է»,- ասաց Մնացականյանը:

Ռուսական լրատվամիջոցները Սերգեյ Լավրովի՝ Հայաստան այցի ժամկետներ են նշում նոյեմբերի 11-12-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում