Ժողովրդավարության պայմաններում խորհրդարանը ժողովրդական ինքնիշխանության պահապանն է. Բուքիքիո

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն հայտարարություն է տարածել՝ կապված Հայաստանում ՍԴ շուրջ իրավիճակի հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտարարությունում ասված է.

«Արդեն մի քանի ամիս է՝ ուշադիր հետևել եմ Հայաստանում ստեղծված իրավիճակին:

Ես շատ մտահոգված եմ մի կողմից Կառավարության և Խորհրդարանի, մյուս կողմից՝ Սահմանադրական դատարանի միջև առկա բաց կոնֆլիկտից:

Վերջին իրադարձությունների արագ հաջորդականությունը և հանրայնացումը չեն նպաստում խնդիրների սահուն կարգավորմանը:

Ժողովրդավարության պայմաններում խորհրդարանը ժողովրդական ինքնիշխանության պահապանն է և, այդպիսով, վայելում է բարձրագույն ժողովրդավարական լեգիտիմությունը: Սահմանադրական դատարանը պաշտպանող հաստատություն է, որին վստահված են պահպանել սահմանադրական արժեքները:

Ժողովրդավարական երկրում պետական բոլոր հաստատությունները և գրասենյակների ղեկավարները պետք է հարգեն իրենց իրավասությունները, պարտականությունները և լիազորությունները, ընդունեն և հարգեն մյուս հաստատություններինը:

Նրանք պետք է օգտագործեն համապատասխան ինստիտուցիոնալ զսպվածություն, բարեխղճորեն պահպանեն համապատասխան ընթացակարգերը և հարգանք ցուցաբերեն միմյանց նկատմամբ:

Եթե դա չի կատարվում, եթե չկա ժողովրդավարական մշակույթ և հասունություն, պետական ինստիտուտների գործառույթները խաթարված են, վտանգվում է հասարակության ժողովրդավարական, քաղաքացիական և տնտեսական առաջընթացը:

Կոչ եմ անում բոլոր կողմերին ցուցաբերել զսպվածություն, փոխադարձ հարգանք և կառուցողական ինստիտուցիոնալ համագործակցություն՝ այս անհանգստացնող իրավիճակը հանդարտացնելու և վերահաստատելու Հայաստանի Սահմանադրության բնականոն աշխատանքը»:

Հայերեն English Русский

Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

ՄԻՊ-ը խոսել է հաստատության կառուցվածքային փոփոխությունների և շենքային պայմանների խնդիրների մասին

Եվրահանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ ԵՄ-ն առաջիկա օրերին կբացի Մոլդովայի հետ առաջին բանակցային կլաստերը․ Moldpres

Վերջին երկու ամսում Հակակոռուպցիոն դատարանը ստացել է խուզարկության շուրջ 400 միջնորդություն

Մեծ Բրիտանիան ակնկալում է աշխատել Հայաստանի ժողովրդավարորեն ընտրված կառավարության հետ․ Սթիվեն Դաութի

Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով

Հունիսի 10-ի միջոցառումների անոնս

Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար

Համադպրոցական գիտության փառատոնի հաղթող նախագծերից մեկը 3-րդ մրցանակի է արժանացել ԱՄՆ միջազգային գիտական մրցույթում

Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը