Ստորագրվել է ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունների համագործակցության 2020 թվականի ծրագիրը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՊՆ վարչական համալիրում hոկտեմբերի 29-ին տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի գլխավորած պատվիրակության դիմավորման արարողությունը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեց ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Պաշտոնական արարողությունից հետո կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի առանձնազրույցը, որն այնուհետև շարունակվել է ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ։

Ողջույնի խոսքում ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատելհայ-ռուսական ռազմավարական համագործակցության ընթացքը, գոհունակությամբ ընդգծել ռազմական և ռազմատեխնիկական ոլորտում իրականացվող համատեղ միջոցառումների արդյունավետությունը: Դավիթ Տոնոյանը համոզմունք է հայտնել, որ ՌԴ ՊՆ պատվիրակության այս այցը նոր լիցք կհաղորդի պաշտպանության բնագավառում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը և կնպաստի տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդմանը:

ՌԴ պաշտպանության նախարարն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, նշել, որ իր այցը մեկնարկել է Գյումրիից` ընդգծելով տեղի ազգաբնակչության բարեկամական վերաբերմունքը 102-րդ ռուսական ռազմակայանի անձնակազմի հանդեպ:

Սերգեյ Շոյգուն գոհունակությամբ արձանագրել է պաշտպանական ոլորտում երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հարաբերությունների բարձր մակարդակը և դրանց ռազմավարական դաշնակցային բնույթը,կարևորել է համատեղ մարտական պատրաստության, օպերատիվ պլանավորման, ռազմական կրթության, ՌԴ 102-րդ ռազմակայանի մարտունակության ամրապնդման և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հետևողական զարգացումը։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային գործընկերության ներկա վիճակի, փոխգործակցության հետագա զարգացման ուղիների ու հեռանկարների, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ: Անդրադարձ է կատարվել Սիրիայում իրականացվող մարդասիրական առաքելությանը:

Այցի արդյունքներով ստորագրվել է ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունների համագործակցության 2020 թ. ծրագիրը, որը ներառում է երկկողմ համագործակցության ուղղությունների լայն շրջանակ:

Հայերեն العربية English Русский

Վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննություններն այսուհետ կանցկացվեն ըստ կարգերի խմբավորված հարցաշարերով

ԵՄ-ն չի արագացնի Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վճարումը

Անցնող երկու տարում Շիրակի մարզում վերանորոգվել է 30 դպրոց

ԵՄ 11 երկիր պահանջել է դադարեցնել արտաքին քաղաքականության հետ կապված «խոչընդոտող» վետոները

Երկաթուղային գծերը խաղերի, զբոսանքի և ժամանցի վայր չեն. ՀԿԵ-ն հայտարարություն է տարածել

Իրանի բանակը հայտարարել է աշխարհում համարժեքը չունեցող ՀՕՊ համակարգերի մշակման մասին

Ախուրիկի, Մարգարայի, Երասխի անցակետերի տեխնիկատնտեսական գնահատումն իրականացնելու մրցույթ է հայտարարվել

Նիկոլ Փաշինյանը Հարալդ V-ի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել Նորվեգիայի վարչապետին

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հաստատել է Մոլորակի կանաչապատման միջազգային օրը

Իսրայելական հարձակումներից Գազայում կան նոր զոհեր