Հասարակական

Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը կքննարկվի կառավարությունում

2 րոպեի ընթերցում

Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը կքննարկվի կառավարությունում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարարությունը Վենետիկի հանձնաժողովից «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի (Ստամբուլյան կոնվենցիա) վերաբերյալ կարծիքը ստացել է , որը պետք է քննարկվի կառավարությունում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 29-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

«Վենետիկի հանձնաժողովի կարծիքը ստացել ենք, թարգմանվում է հայերեն, պետք է քննարկենք Կառավարությունում»,- ասաց Բադասյանը:

Ստամբուլյան կոնվենցիայի հարցով խորհրդատվական կարծիք ունենալու համար Արդարադատության նախարարությունը դիմել էր Վենետիկի հանձնաժողով:

«Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան (Ստամբուլի կոնվենցիա) այն վավերացրած կառավարություններին հորդորում է մշակել կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության բոլոր ձևերի դեմ պայքարի համապարփակ միջոցառումներ։ Կոնվենցիայի դրույթներն ուղղված են բռնությունը կանխարգելելուն, բռնության զոհերին օգնելուն և երաշխավորելուն, որ մեղավորները կանգնեն արդարադատության առաջ։ Դա ենթադրում է կանանց նկատմամբ բռնության տարբեր ձևերի, ինչպես՝ ընտանեկան բռնության, հալածանքի, սեռական ոտնձգության և հոգեբանական բռնության քրեականացում և դրա համար օրինական պատժամիջոցների կիրառում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում