Հասարակական

ՔԿՀ վարչակազմը որոշել է դատարան չներկայացնել Հունանյանին վաղաժամկետ ազատելու հարցը

2 րոպեի ընթերցում

ՔԿՀ վարչակազմը որոշել է դատարան չներկայացնել Հունանյանին վաղաժամկետ ազատելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Քրեակատարողական ծառայությունը ցմահ դատապարտյալ Նաիրի Հունանյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ2019 թվականի սեպտեմբերի 19-ին ներկայացրել է բացասական զեկույց:2019 թվականի հոկտեմբերի 23-ինՊրոբացիայի ծառայությունըևս ներկայացրել է բացասական զեկույց:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,հաշվի առնելով 2 ծառայությունների ներկայացրած զեկույցների բացասական լինելու հանգամանքը՝քրեակատարողական հիմնարկիվարչակազմը 2019 թվականի հոկտեմբերի 28-ինընդունել էՆաիրի Հունանյանի՝ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելուհարցը դատարան չներկայացնելու մասին որոշում:«Այն կարող է բողոքարկվելառաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան որոշումն ստանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում:

Ծանուցում. Քրեակատարողական հիմնարկի վարչակազմի որոշումըչբողոքարկելու դեպքումհարցը կարող է կրկին քննարկվել համապատասխանորոշման ընդունումից հետո՝ մեկուկես տարի անց,եթե դատապարտյալը նշված ժամկետը լրանալուց ոչ շուտ, քան 40 օր առաջ ներկայացնիդիմում:Քրեակատարողական հիմնարկի վարչակազմի որոշումըբողոքարկելու դեպքում,եթե դատարանը մերժի պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատումը, հարցը կարող է կրկին քննարկվելվերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք տարի անց,եթե դատապարտյալը նշված ժամկետը լրանալուց ոչ շուտ, քան 40 օր առաջ ներկայացնիդիմում»,- նշված է հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում