ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել Արա Բաբլոյանին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանին: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՔԾ լրատվական ծառայությունից:

Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-ի(իշխանությունը յուրացնելը) 1-ի մասով և 314-ի (պաշտոնեական կեղծիք) 1-ի մասով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Լրագրողների հետ զրույցում Բաբլոյանն ասաց, որ այս պահին շատ մանրամասներ չի կարող հնչեցնել:«Կարող եմ ասել, որ բացառապես համաձայն չեմ այդ մեղադրանքի հետ և հայտարարել եմ , որ այն ապօրինի է: Ինչ- որ արել եմ, արել եմ Սահմանադրությամբ և օրենքների սահմաններում, որևէ նախնական պայմանավորվածություններ չեն եղել եւ ամեն ինչ եղել է ճիշտ այնպես, ինչպես միշտ աշխատել է Ազգային Ժողովը»,- ասաց Բաբոլյանը:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այն հանցավոր արարքների կատարման համար, որ նա, 2018 թվականին հանդիսանալով ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար, օժանդակել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք: Նույն քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը` իշխանությունը յուրացնելու կասկածանքով:

Հայերեն English Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա