2020 թվականի բյուջեի նախագծով պլանավորված ծախսերը 2018 թվականի համեմատ 27.4 տոկոսով ավելին են

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2020 թվականի բյուջեի նախագծով պլանավորված է 1 տրիլիոն 602 մլրդ եկամուտ: Այս ցուցանիշը 2018 թվականի բյուջետային եկամուտների համեմատ 27.4 տոկոսով ավելին է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ՀՀ Ազգային ժողովում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ծախսերի առումով տվյալները համընկնում են այն թվերին, ինչի մասին ես խոսել եմ հեղափոխությունից առաջ և հետո: Ծախսերի աճը կազմում է 29.9 տոկոս: Շատ կարևոր է արձանագրել, թե 2018 թվականի համեմատ մարդկային կապիտալում ներդրումների ինչպիսի աճ ունենք: Առողջապահության ոլորտում 2018 թվականի համեմատ ունենք բյուջետային հատկացումների 33 տոկոս աճ, կրթության, գիտության, մշակույթի, սպորտի բնագավառում՝ 41 տոկոս աճ, աշխատանքի և սոցիալական հարցերի բնագավառում՝ 21 տոկոսի աճ »,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետն անդրադարձավ պաշտպանական ծախսերի հետ կապված վերջին քննարկումներին: Նրա խոսքով, 2018 թվականի համեմատ, 2020 թվականի նախագծով պլանավորել են 25.3 տոկոսով բյուջետային հատկացումների ավելացում:

«Ռազմական ծախսերի հետ կապված ուզում եմ արձանագրել, որ մենք ունենք օրենսդրական որոշակի կարգավորում, և ռազմական ծախսերը չպետք է գերազանցեն ՀՆԱ-ի 4 տոկոսը: Մենք պետք է մնանք այս շրջանակներում: Շատ կարևոր է նաև արձանագրել, որ մենք ռազմական ծախսերի ոլորտում 2020 թվականին ունենք ծախսեր, որոնք մի փոքր այլ տրամաբանությամբ են արվելու, նախկինում այդ թեմայի վերաբերյալ հայտարարություններ արել եմ: Հույս ունեմ, որ վերջին շրջանի փոփոխությունների արդյունքում կոռուպցիայի դեմ պայքարի ծավալները և շոշափելի արդյունքները կմեծացվեն և դրանք կուղղվեն նաև պաշտպանության մակարդակի բարձրացմանը» ,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Հայերեն English Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ