Սփյուռք

ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է Հռոմի հայ համայնքի ներկայացուցիչներին

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է Հռոմի հայ համայնքի ներկայացուցիչներին

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Հռոմի հայկական կաթողիկե եկեղեցում հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչներին։ «Արմենպրես»-ի հաղորդմամաբ՝ ՀՀ ԱԺ նախագահն այս մասին տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Հռոմում հայկական կաթողիկե եկեղեցում մասնակցեցի կիրակնօրյա պատարագին և հոկտեմբերի 27֊ի զոհերի ոգեկոչման ծեսին, շփվեցինք հայ համայնքի ներկայացուցիչների հետ»,- նշել է Արարատ Միրզոյանը։

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 26-28-ը պաշտոնական այցով գտնվում է Հռոմում, հոկտեմբերի 29-30-ը կլինի Նեապոլում:

Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ Հայաստան-Իտալիա բարեկամական խմբի ղեկավար Մարիա Կարապետյանը, խմբի անդամներ Ծովինար Վարդանյանը, Իվետա Տոնոյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Գեւորգ Գորգիսյանը եւ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում