Օսկարակիր ռեժիսոր Հյու Վելչմանը Երևանում ներկայացրեց «Վան Գոգի կրքերը» ֆիլմի ստեղծման պատմությունը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վան Գոգի կրքերը» համաշխարհային կինեմատոգրաֆիայի պատմության մեջ առաջին լիամետրաժ անիմացիոն ֆիլմն է, որն ամբողջությամբ նկարվել է յուղաներկով կտավի վրա: Ֆիլմի 65 հազար կադրից յուրաքանչյուրը ձեռքով նկարել է 115 պրոֆեսիոնալ գեղանկարիչ ամբողջ Եվրոպայից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆիլմի համառեժիսոր Հյու Վելչմանը «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի 11-րդ միջազգային փառատոնի շրջանակում հոկտեմբերի 26-ին հանդիպեց արվեստասերների հետ ու պատմեց ինքնատիպ գեղարվեստական ֆիլմի մասին:

«Ֆիլմի համահեղինակ Դորոթա Քոբիելան ի սկզբանե չի ցանկացել նկարահանել մի բան, որը բացառիկ է: 15 տարեկանում նրան շատ են տպավորել Վան Գոգի նամակները: Հետագայում այցելել է մեծ նկարչի թանգարան ու ծանոթացել հեղինակի յուրահատուկ նկարչական ձեռագրին: Երբ հստակ որոշել է անիմացիոն ֆիլմ նկարահանել, ցանկացել է ժապավենով ներկայացնել Վան Գոգի պատմությունը»,- պատմեց Հյու Վելչմանը:

Նա ընդգծեց՝ երբ հանդիպել է Դորոթային, սիրահարվել է ոչ միայն նրան, այլև նրա նախագծին: «Դա զարմանալի մտահղացում էր: Մենք հասկացանք, որ եթե միայն երկուսով աշխատենք ֆիլմի վրա, դա ութսուն տարի կտևի: Համագործակցելով բազմաթիվ նկարիչների հետ՝ տասը տարում հասանք արդյունքի: Պետք է խոստովանեմ, որ մինչ Դորոթային հանդիպելը շատ բան չգիտեի Վան Գոգի մասին, բայց նրա գրասեղանին գտնելով մի շարք գրքեր՝ սկսեցի կարդալ բոլորը: Ինչպես Դորոթան, այնպես էլ ես հիացած ենք Վան Գոգ նկարիչով և Վան Գոգ մարդ տեսակով»,-ասաց ռեժիսորը:

Անդրադառնալով այն հազարավոր կտավների ճակատագրին, որոնք ծնվել են ֆիլմի նկարահանման համար, նա տեղեկացրեց, որ շատերն են շահագրգռված եղել կտավները ձեռք բերելու գործում: Կինոռեժիսորները սկզբում վաճառել են դրանք, բայց հետո որոշել են ցուցահանդես կազմակերպել և դադարեցրել են ստեղծագործությունների վաճառքը:

«Մենք ցուցահանդեսներ ենք կազմակերպել Հարավային Կորեայում, Ճապոնիայում ինչպես նաև այն թանգարանում, որտեղ պահվում են Վան Գոգի օրիգինալ կտավներից շատերը»,-նշեց ռեժիսորը:

Հյու Վելչմանն ընդգծեց՝ երջանիկ է, որ կարողացել են ստեղծել «Վան Գոգի կրքերը» հետաքրքիր ֆիլմը, որը հուզում և հիացնում է մարդկանց:

Հանդիպմանը ներկաները դիտեցին «Վան Գոգի կրքերը. անհնարին երազանքը» փաստագրական ֆիլմը, որը տասը տարվա ճամփորդություն է, ինչի արդյունքում կինոթատրոնների էկրաններին հայտնվեց ժապավենը: Սկզբում ռեժիսորները որոշել են յոթ րոպե տևողությամբ կարճամետրաժ ֆիլմ նկարահանել, բայց բազմաչարչար աշխատանքի և նվիրումի արդյունքում ծնվել է 94 րոպե տևողությամբ ժապավենը, որը մեծ արձագանք է ստացել ամբողջ աշխարհում:

Հայերեն العربية

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն