Սփյուռք

Սփյուռքի հանձնակատարը Ֆրանսիայից կպահանջի հայկական հաստատություններում ապահովել անվտանգությունը

1 րոպեի ընթերցում

 Սփյուռքի հանձնակատարը Ֆրանսիայից կպահանջի հայկական հաստատություններում ապահովել անվտանգությունը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Ֆրանսիայի իշխանություններից կպահանջի հավուր պատշաճի անվտանգություն ապահովել ֆրանսահայ կրթական և մշակութային հաստատությունների համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սինանյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ անդրադառնալով Սևրի Մխիթարյան միաբանության Սամուել-Մուրադյան վարժարանի վրա հարձակման դեպքին:

«Զրուցեցի Վարդապետ Հարություն Պզտիկյանի (Մխիթարյան միաբանության անդամ) հետ։ Փարիզի Սամուել-Մուրադյան վարժարանին հասցված վնասը շատ ավելի մեծ է քան կարելի էր պատկերացնել»,-գրել է Սինանյանը:

Նա նկատել է, որ դա արդեն երկրորդ նման հարձակումն է հայկական մշակութային կենտրոնների դեմ: Նա նման վանդալիզմը համարել է անընդունելի: «Հաջորդ օրերին Ֆրանսիայի իշխանություններից պահանջելու ենք հավուր պատշաճի անվտանգություն ապահովել ֆրանսահայ կրթական և մշակութային հաստատությունների համար»,-նշել է Սինանյանը:

Հոկտեմբերի 23-ին հայտնի էր դարձել, որ Փարիզի հյուսիսում հարձակում է կատարվել Սամուել-Մուրադյան հայկական վարժարանի վրա։Հոկտեմբերի 20-ինՀՀդեսպանությունը տեղեկացրել էր նաև, որ հարձակում է կատարվելNouvelles d'Arménie-իգրասենյակիվրա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում