ՅՈւՆԵՍԿՕ-ն Դմիտրի Մենդելեեւի անվան միջազգային մրցանակ Է հիմնել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՅՈւՆԵՍԿՕ-ի գործադիր խորհուրդը որոշել Է Դ. Ի. Մենդելեեւի անվան միջազգային մրցանակ սահմանել հիմնարար գիտությունների բնագավառում ձեռքբերումների համար: Այդ մասին հայտնել Է Քիմիական Էլեմենտների պարբերական աղյուսակի Միջազգային տարվա կազմկոմիտեի մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«2019 թվականի հոկտեմբերի 21-ին Փարիզում, ՅՈւՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի 207-րդ նստաշրջանում, որոշում Է ընդունվել Դ. Ի. Մենդելեեւի անվան ՅՈւՆԵՍԿՕ-Ռուսաստան միջազգային մրցանակ սահմանել հիմնարար գիտությունների բնագավառում ձեռքբերումների համար»,-ասված Է հաղորդագրության մեջ: Մրցանակի չափը կկազմի 500 հազար դոլար, այն ամեն տարի կհանձնվի երկու առանձին դափնեկիրների՝ յուրաքանչյուրին 250 հազարական դոլարի չափով: Նշվում Է, որ մրցանակը կշնորհվի «բեկումնային հայտնագործությունների, բացառիկ ինովացիաների եւ հիմնարար այն գիտությունների զարգացմանն ակտիվորեն աջակցելու համար, որոնք որպես խթանիչ գործոն են օգտագործվում կամ կարող են ապագայում օգտագործվել սոցիալ-տնտեսական բարեփոխումների եւ հասարակության զարգացման համար»:

Մենդելեեւի անվան մրցանակը կդառնա միակ եւ ամենախոշոր մրցանակը հիմնարար գիտությունների բնագավառում ի շահ կայուն զարգացման ՅՈւՆԵՍԿՕ-ի հովանու ներքո: Պլանավորվում Է, որ ժյուրիի կազմում տեղ կգտնեն համաշխարհային գիտության նշանավոր ներկայացուցիչները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Այս խաղում որոշիչ եղան դետալային սխալները. Տուլիպան` «Յագելոնիա»-ի դեմ խաղի մասին

«Արարատ-Արմենիա»-ն Լեհաստանում զիջեց «Յագելոնիա»-ին

Տեղի է ունեցել COP17–ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությունը

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի

Մադուրոն Նյու Յորքի դատարանում նոր մեղադրանքները կեղծ է անվանել

COP17. Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն

Ռումինիայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքի հարվածից հետո «Wine Trader» լցանավի անձնակազմի յոթ անդամներն անհետ կորել են

Ամիսներ շարունակվող անտառային հրդեհները Հարավարևելյան Ասիայում օդի աղտոտվածության ճգնաժամ են առաջացրել

Կալասը Ուկրաինայի կողմից ՌԴ նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածները օրինական է որակել