Առանձնացրել ենք 10 առաջնային վայրերը, որտեղ կարիք կլինի իրականացնել ռեկուլտիվացիա. Էրիկ Գրիգորյան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շրջակա միջավայրի նախարարությունը Հայաստանում 44 թափոնակույտ լքված հանքավայրից առանձնացրել է 10 առաջնային վայրերը, որտեղ կարիք կլինի ռեկուլտիվացիա անել, վերականգնել: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:

«Արդեն այս տարի կփորձենք նախագծա-նախահաշվային աշխատանքների համար գումար ստանալ: Այնտեղ տեղեր կան, որ կատաստրոֆիկ վիճակում են: Լքված պոչամբար է, բայց մարդիկ տնտեսական գործունեություն են ծավալում: Ասենք, ավտոլվացման կետ են բացել: Այնտեղ նույնիսկ վտանգավոր է մնալ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը՝ ավելացնելով, որ նախկինում երբեք նման ուսումնասիրություն չի կատարվել:

Ըստ նրա, իրականացվել է եռաչափ մոդելավորում, ուսումնասիրվել են ծավալները, չափվել են նյութերը: «Այդ հողերը պետք է ռեկուլտիվացիայի արդյունքում օգտագործելի դառնան»,- ասաց Էրիկ Գրիգորյանը:

Հայերեն Русский

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին

ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու ԵՀ գլխավոր տնօրենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացումն ու առևտրի դիվերսիֆիկացումը

COP17-ում համաձայնեցվել են նոր հարցեր, բարդ թեմաները կքննարկվեն նաև նախարարների մասնակցությամբ․ ՇՄ նախարար

ՀՀ վարչապետը շնորհավորել է Սերբիայի «Ուսանողական ցուցակին» ընտրություններում հաղթանակի առթիվ