Տնտեսություն

ՀՀ վարչապետը ՊԵԿ նախագահին դժգոհություններ է հայտնել կառույցի գործառույթների հետ կապված 

1 րոպեի ընթերցում

 ՀՀ վարչապետը ՊԵԿ նախագահին դժգոհություններ է հայտնել կառույցի գործառույթների հետ կապված 

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի հետ աշխատանքային քննարկումների ժամանակ դժգոհություններ է հայտնել ՊԵԿ-ի գործառույթների վերաբերյալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանը գո՞հ է իր կատարած աշխատանքից:

«ՊԵԿ-ի գործառույթների վերաբերյալ վարչապետը ներկայացրել է մեզ որոշ ցանկություններ, վերապահումներ ու դժգոհություններ: Դժգոհություններն իմ անձով պայմանավորված չեն եղել: Կարծում եմ, որ ՊԵԿ-ն արդյունավետ է գործում, սակայն միշտ ավելի արդյունավետ գործելու տեղ կա, հետևաբար վարչապետի դժգոհությունները մոտիվացնող են»,- նշեց Անանյանը:

Անդրադառնալով իր ՊԵԿ նախագահի պաշտոնից հեռանալու հարցին՝ Անանյանն ընդգծեց, որ հետագայում, եթե լինի իրենից ավելի արդյունավետ աշխատող, ապա ինքը կհեռանա:

«Եթե կլինի հետագայում այնպիսի իրավիճակ և այնպիսի անձ, որը շատ ավելի լավ և արդյունավետ կիրականացնի այս աշխատանքը, իհարկե, ես պետք է հեռանամ: Ընդհանրապես, անփոխարինելի մարդ գոյություն չունի»,- շեշտեց ՊԵԿ նախագահը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում