Հասարակական

ՍԴ-ն մերժել է Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու ԱԺ նախաձեռնությունը

1 րոպեի ընթերցում

ՍԴ-ն մերժել է Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու ԱԺ նախաձեռնությունը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սահմանադրական դատարանը որոշում է կայացրել «Ազգային ժողովի դիմումի հիման վրա՝ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է դատարանի «Ֆեյսբուք»-ի էջում:

Սահմանադրական դատարանը նման որոշում է կայացրել հոկտեմբերի 14-ին տեղի ունեցած աշխատակարգային նիստում: Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշումը կհրապարակվի օրենքով սահմանված ժամկետներում։

ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 4-ի նիստում փակ և գաղտնի քվեարկությամբ ընդունել էր «Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դիմելու մասին» ԱԺ որոշման նախագիծը։ Որոշման նախագիծը նախաձեռնել էր «Իմ քայլը» խմաբկցությունը, ԲՀԿ-ն հայտնել էր, որ չեն մասնակցելու քվեարկությանը, իսկ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հայտնել էր կողմ քվեարկելու որոշման մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում